Ալիսա Հակոբյան

Հայրը, տղան և էշը

Մի անգամ հայրը որդու և էշի հետ կեսօրվա շոգին շրջում էր քաղաքի փոշոտ փողոցներով։ Հայրը նստել է էշի վրա, իսկ որդին սանձով առաջնորդում է նրան։

— Խե՜ղճ տղա, — ասաց մի անցորդ, — նրա փոքրիկ ոտքերը հազիվ են կարողանում էշի հետևից հասցնել: Ինչպե՞ս կարող ես ծուլորեն նստել էշի վրա, երբ տեսնում ես, որ տղան ամբողջովին հյուծված է:

Հայրը սրտին մոտ ընդունեց նրա խոսքերը։ Երբ նրանք շրջում էին անկյունը, նա իջավ էշից և ասաց որդուն, որ նստի դրա վրա։ Շատ շուտով նրանք հանդիպեցին մեկ այլ անձի։ Բարձր ձայնով նա ասաց

—Ի՜նչ ամոթ է։ Փոքրիկը սուլթանի պես նստում է էշի վրա, իսկ խեղճ ծեր հայրը վազում է նրա հետևից։

Տղան շատ վրդովվեց այս խոսքերից և հորը խնդրեց նստել ավանակի վրա իր հետևում։

—Լավ մարդիկ, դուք տեսե՞լ եք նման բան — կինն ասաց — այդպես տանջել կենդանուն: Խեղճ էշի մեջքն արդեն կախվել է, և ծեր ու երիտասարդ ծույլիկները նստում են դրա վրա, ասես բազմոց լինի, այ դժբախտ արարած։

Հայր ու որդի, առանց խոսքի ասելու, խայտառակ իջան էշից։ Հենց նրանք մի քանի քայլ արեցին, նրանց հանդիպած մի մարդ սկսեց ծաղրել նրանց.

—Ինչո՞ւ է ձեր էշը ոչինչ չի անում, ոչ մի օգուտ չի բերում և նույնիսկ ձեզանից մեկին իր վրա չի վերցնում

Հայրը էշին մի լիքը բուռ ծղոտ տվեց ու ձեռքը դրեց որդու ուսին։

—Ինչ էլ որ անենք, — ասաց նա, — միշտ կգտնվի մեկը, ով չի համաձայնվի մեզ հետ: Կարծում եմ՝ մենք ինքներս պետք է որոշենք, թե ինչպես ենք ճանապարհորդում։

Աղբյուրը

Leave a comment