Ալիսա Հակոբյան

Մեր արտացոլումը

Ճանապարհից քիչ հեռու չորացած ծառ կար։ Մի անգամ գիշերը գող էր անցնում ծառի կողքով։ Հեռվից նա տեսավ այդ ծառի ուրվագիծը ու մտածեց, որ ճանապարհի մոտ ոստիկան է, վախեցավ ու փախավ։ Երեկոյան մի սիրահարված անցավ։ Նա հեռվից նկատեց նրբագեղ ուրվագիծ և մտածեց, որ իր սիրելին է իրեն երկար սպասել։ Սիրտը բաբախեց ուրախությունից: Նա ժպտաց և արագացրեց քայլը։ Մի անգամ երեխայի հետ մայրն անցավ ծառի մոտով։ Երեխան, սարսափելի հեքիաթներից վախեցած, մտածեց, որ ճանապարհի մոտ ուրվական կա և լաց եղավ։ Բայց ծառը միշտ եղել է միայն ծառ:

Մեզ շրջապատող աշխարհը մեր սեփական արտացոլումն է:

Աղբյուրը

Leave a comment