Ալիսա Հակոբյան

Սերը

Ուսուցիչը իմացավ, որ իր աշակերտներից մեկը համառորեն ինչ-որ մեկից սեր է նկրտում։

— Սեր մի պահանջիր, չես ստանա, — ասաց ուսուցիչը:

— Բայց ինչու?

-Ի՞նչ ես անում, երբ անկոչ հյուրերը փորձում են ներխուժել, երբ թակում են, գոռգոռում, պահանջում բացել, չբացվելուց մազերը պոկում են:

-Ես ավելի ամուր եմ փակում:

-Մի՛ ներխուժիր ուրիշների սրտի դռները, որպեսզի նրանք էլ ավելի փակվեն քո առաջ: Դարձիր ողջունելի «հյուր» և քո առջև կբացվի ցանկացած սիրտ։

Պարզապես սիրիր մարդկանց, թեև սերը փոքր է և աննկատ, այն բանալին է, որը կարող է բացել ցանկացած սրտի կողպեքը, նույնիսկ այն սրտի, որը վաղուց չի բացվել: Գլխավորն այն է, որ այդ սերը լինի ազնիվ և ոչ թե կեղծ։

Օրինակ վերցրեք ծաղկից, որը չի հետապնդում մեղուներին, բայց նրանց նեկտար տալով դեպի իրեն է ձգում: Սերը այն նեկտարն է, որի մոտ են մարդիկ ձգտում։

Աղբյուրը

Leave a comment