Մանե Հովհանիսյան

Արքայադուստրը լաթի մեջ

Թագավորը հայտարարեց, որ արքայադստեր ամուսինը կլինի նա, ով կսիրի նրան ամբողջ կյանքում։ Նշանակված օրը պալատում հավաքվեցին հարյուրավոր տղամարդիք։ Բոլորն ուզում էին ապացուցել, որ հավերժ կսիրեն արքայադստերը։ Աղջիկը նայեց հագնված տղաներին ու ընկավ մտածմունքների մեջ։ Հետո նա կանչեց իր ուսուցչին և երկար խոսեց նրա հետ։

– Ես այսօր չեմ խոսի այս տղամարդկանց հետ, – հայտարարեց արքայադուստրը:

– Նրանց բաժանեք խմբերի: Թող առաջին խումբը գա վաղը երեկոյան: Կեսօրին ես սովորելու եմ ուսուցչի մոտ։

– Աղջիկս, դու արդեն ավարտել ես դպրոցը,- զարմացավ թագուհին:

– Երբեք ուշ չէ սովորելու համար, – պատասխանեց արքայադուստրը: Ուսուցչի տունը ճանապարհի մոտ էր։ Երբ առաջին ասպետը ձիով անցավ ճանապարհի մոտով, նա տեսավ մի գեղեցիկ աղքատ աղջկա՝ ծաղիկներով զամբյուղով։ Տեսնելով ասպետին նա խնդրեց.

– Գնեք ծաղիկ, երիտասարդ։
– կորիր ճանապարհիցս մուրացկան,- բղավեց ասպետը և արագ հեռացավ։ Այդպես վարվեցին բոլոր այն երիտասարդները, ովքեր այդ օրը շտապում են պալատ։ Երեկոյան տխուր արքայադուստրը ընդհունեց ասպետներին։ Մի քանի բառ ասելուց հետո նա անմիջապես վռնդեց նրանց։

-Աղջի՛կս, ինչո՞ւ ես բոլորին քշում։ Անհանգստացած հարցրեց թագուհին.

– Նրանք չեն կարող տեսնել գեղեցկությունը, մայրիկ: Անցավ մեկ ամիս։ Վերջին խմբի բոլոր փեսացուները հավաքվել էին պալատում, այնտեղ միայն մեկ փեսացուն չկար և հենց ինքը՝ արքայադուստրը։ Նրանք միասին հայտնվեցին, և արքայադուստրը հայտարարեց, որ գտել է իր փեսացուին։ Այնուհետև նա ասաց թագուհուն.

– Ինձ իմ ուսուցիչը ասաց. «Այն մարդու սերը կապրի մինչև կյանքի վերջ ով կսիրի քեզ նույնիսկ լաթի մեջ»: Ամեն օր հին շորեր էի հագնում ու ճանապարհի մոտ սպասում էի փեսացուներին։ Միայն այս երիտասարդը կանգ առավ և ինձնից ծաղկեփունջ գնեց։ Նա ինձ ասաց, որ ես գեղեցիկ եմ։

Leave a comment