Էլեն Վանյան

Ամենագեղեցիկը

– Օգնեք մարդիկ, որդիս կորել է։ – բացականչեց մայրը տոնավաճառի ամբոխի մեջ:

-Կգտնվի։ Ում է պետք ուրիշի գզգզված, կեղտոտ տղան: Ծիծաղելով պատասխանեց անցորդը.

– Տղաս ամենագեղեցիկն է, կապուտաչյա, բարձրահասակ, գանգուր մազերով ու բարեկազմ: Ես քեզ արծաթե մետաղադրամ կտամ, եթե գտնես իմ որդուն – սասց մայրը: 

Կես օրը անցորդը մոր համար որդուն էր փնտրում։ Նա նրա մոտ էլ բերում տարբեր տղաների ՝ բարձրահասակ և գանգուր, բարակ և կապուտաչյա, գեղեցիկ, ինչպես հրեշտակները:

Ոչ մեկը, ոչ էլ մյուսը, իմ որդին շատ ավելի լավն է – արտասվելով պնդում էր մայրը:

Արդեն երեկո էր: Մայրը հուսահատ էր: Հանկարծ մոտակա սայլի խոտը խառնվեց, և տակից դուրս եկավ մի բարակ, մռայլ տղա: 

– Օհ իմ դժբախտություն: Ամբողջությամբ կեղտոտ, պատռված հագուստով, վախեցրել ես ինձ – բացականչեց մայրը: Բռնելով տղային նա սկսեց թափահարել նրա հագուստի ծղոտը։

Ես բոլոր քաղցրաբլիթները կերա և ուզում էի քնել- շշնջաց տղան, քանի որ առջևի ատամներ չուներ:

– Տիկին, ինչու՞ ես ինձ խաբել: Անցորդը զայրացած հարցրեց. – Ես գեղեցիկ տղա էի փնտրում, ոչ թե այդպիսի գզգզվածին: 

Դուք ինքդ էս գզգզված – խոժոռվեց մայրը:

Վճարիր ինձ նրա համար, որ ինձ ստիպեց ապարդյուն վազել տոնավաճառով մեկ — պահանջեց անցորդը:

Այստեղ ծերունին միջամտեց խոսակցությանը:

– Մոր աչքերում փխրուն ձագը գեղեցիկ գազել է: Ձեր մայրը ձեզ չի՞ համարել երբևէ եղած լավագույն երեխան:

Անցորդը ծիծաղեց և հեռացավ:

Թարգմանությունը կատարել եմ ռուսերեն լեզվից։

https://pritchi.ru/id_5346

Leave a comment