Գայանե Բալաբանյան

Կորեական գրականություն

Կորեական գրականությունը Կորեայում կամ կորեացի գրողների կողմից արտադրված գրականության ամբողջությունն է։ Պատմության մեծ մասում այն գրվել է ինչպես դասական չինարենով, այնպես էլ կորեերենով: Այն սովորաբար բաժանվում է դասական և ժամանակակից ժամանակաշրջանների, թեև այս տարբերակումը երբեմն անհասկանալի է: Կորեական գրականության զարգացումը միանգամայն եզակի է՝ շնորհիվ 1446 թվականին մեծ թագավոր Սեջոնգի կողմից ստեղծած լեզվի և գրավոր նոր համակարգի՝ հանգուլի կողմից: Սեջոնգը ցանկանում էր, որ բոլորը կարողանան մուտք ունենալ դեպի մշակույթ, բայց մինչ այդ չինական տառերը կարևոր նշանակություն ունեին փիլիսոփայության և գրականության մեջ: Ուստի հանգուլը գրագետների կողմից մնաց անտեսված և օգտակար համարվեց միայն կանանց և ցածր խավի մարդկանց համար։ Միշտ լարվածություն է եղել հանմուն, չինական տառերը նախընտրողների և կորեերենին իր արժեքը տալ փորձողների միջև։ Արդյունքում բանավեճ առաջացավ այն մասին, թե որն է իսկապես կորեական գրականություն: 1910-1945 թվականներին ճապոնական օկուպացիայի ներքո որոշ կորեացի գիտնականներ նպատակ ունեին վերականգնելու այն, ինչը զուտ կորեական էր լեզվի և գրականության մեջ: Նրանք հույս ունեին հեռացնել այն, ինչ օտար էր։ Ազատագրումից հետո ուրիշները փորձեցին կենտրոնանալ կորեացիների իրական ոգու վրա՝ չբացառելով չինական տառերով գրված ստեղծագործությունները։ Այսօր կա ընդհանուր համաձայնություն՝ ընդունելու երկու տեսակի ստեղծագործությունները չինական տառերով և հանգուլով որպես կորեական գրական ժառանգության մաս: Բացի այդ, հետաքրքիր հետազոտություններ են արվում վաղ շրջանի ավանդական բանավոր գրականության վրա, քանի որ կորեական գրականությունը սկզբում փոխանցվել է բանավոր, իսկ երբեմն գրվել է շատ ավելի ուշ՝ խառը ձևով, ինչպես հյանչալը կամ հանգուլը: Թեև կորեական ժամանակակից գրականությունը, հատկապես իր կարճ վեպերի տեսքով, այսօր շատ ավելի բարձր է գնահատվում և թարգմանվում օտար լեզուներով, դասական մասը զգալի է և մեծ արժեք: Ինչպես համաշխարհային գրականության մեջ, պոեզիան առաջին գրական ձևերից էր։ Կորեացիները միշտ սիրում էին երգել և պարել, և առաջին բանաստեղծությունները հնչեցին: Գրական այլ պարոնայք, ինչպիսիք են պատմական և ինքնակենսագրականը, հայտնվեցին տասներեքերորդ դարում, բայց վեպի ժանրը դանդաղ ձևավորվեց միայն տասնհինգերորդ դարում: Կոնֆուցիական մթնոլորտը երկար ժամանակ գերակշռում էր ինչպես պոեզիայում, այնպես էլ վեպերի սկզբում, բայց Սիրհակի գիտնականները դեր խաղացին երգիծական կարճ պատմվածքների միջոցով մարդկանց նոր գաղափարներ ներարկելու գործում: Կանայք նաև շատ ստեղծագործ էին պոեզիայի և ինքնակենսագրական ժանրերում և կանացի ձայնը լսելի դարձրին հատկապես 20-րդ դարի սկզբից:

Թարգմանությունը՝ Անգլերենից
Աղբյուր

Leave a comment